Nouvelles d'Armenie    
FRANCE
Commémoration du Génocide Arménien à Strasbourg


Տարածել ! A Partager !! Հարգելի հայրենակիցներ , 2018 թվի ապրիլի 24ին, Հայորդի երիտասարդաց միությունը կազմակերպում է իր ամենամյա բողոքի երթը՝ ի հիշատակ 1915 թվին Օսմանյան կայսրությունում թուրք - քրդական ոճրագործություններին զոհ գնացած մեկ ու կես միլիոն մեր հայրենակիցների, ինչպես նաև եղբայրական հույն և Ասորի ժողովուրդների ։ Մեր միասնությամբ Ո՛չ ասենք թուրքական ժխտողականությանը։ Արդեն 103 տարի է անցել, սակայն թուրքիան չի հրաժարվում իր ստոր մերժողական քաղաքականությունից։ Բայց մենք չենք հուսալքվում ու վստահ ենք, միայն մեր միասնական պայքարի շնորհիվ կհասնենք Հայոց Հարցի արդարացի հանգուցալուծմանը։ Այո՛, մեր վերքերը դեռ բաց են, իսկ ցավը նույնքան խորը, որքան որ 103 տարի առաջ էր։ Այնպես որ յուրաքանչյուր հայիս պարտքն է պահանջել արդարություն մեր պապերի արյան յուրաքանչյուր կաթիլի համար։ Հավաքվում ենք Ստրասբուրգի կայարանի բակում ( Gare Centrale) ապրիլի 24ին, ժամը՝ 15։30. Երթի մեկնարկը կտրվի ժամը 16։00-ին։ Ստրասբուրգի կենտրոնական փողոցներով (Homme de Fer, Broglie) կքայլենք դեպի թուրքիայի հյուպատոսարան։ Մեր բողոքի նոտան հնչեցնելուց հետո կշարժվենք դեպի Place de la Republique- ի այգի, որտեղ Էլ տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը։

24 Avril 2018 ! Commémoration du génocide des Arméniens . Notre combat continue ! Exigeons REPARATIONS !! Rassemblement devant la Gare Centrale de Strasbourg à 15h30. De 16h à 17h30 : Marche en direction du consulat de Turquie et défilé en ville jusqu’à la place de la République. Soyons Nombreux !!

Association Hayordi Strasbourg

mardi 17 avril 2018,
Stéphane ©armenews.com


CET ARTICLE VOUS A PLU ?  POUR AIDER LE SITE A VIVRE...
Envoyer l'article à un ami
Destinataire  :
(entrez l'email du destinataire)

De la part de 
(entrez votre nom)

(entrez votre email)

    
     Imprimer l'article